Ռոնալդուն պատրաստ է 30 մլն եվրո վճարել Իսպանիայի հարկային մարմիններին
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է համաձայնության գալ իսպանական հարկային մարմինների հետ:
Ռոնալդուն պատրաստ է ընդունել իր մեղքը մեղադրանքի չորս կետերով և վճարել 30 մլն եվրոյի չափով տուգանք:
Եթե պորտուգալացու ներկայացուցիչներին հաջողվի համաձայնության գալ, ապա Ռոնալդուն կդատապարտվի ընդամենը 2 տարվա ազատազրկման, իսկ իսպանական օրենսդրությամբ, նախկինում դատվածություն չունենալու դեպքում այդ պատիժը չի հանգեցնի բանտարկության:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 14,7 մլն եվրոյի չափով հարկեր թաքցնելու մեջ:


