«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նեյմարի համար վճարել 190 մլն եվրո վճարել
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է այս ամռանը իրականացնել «Բարսելոնայի» հարձակվող տրանսֆերը:
Անգլիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 190 մլն եվրո, հայտնում է [url=c.globo.com/futebol/futebol-internacional/noticia/2015/08/maior-da-historia-manchester-united-oferece-r-760-milhoes-por-neymar.html]globoesporte[/url]-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը դեմ չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն քիչ է հավանական, որ այդ տեղափոխությունը կայանա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:
Այդ տրանսֆերը կարող է ֆուտբոլի պատմության մեջ դառնալ ամենաթանկը: Ներկայումս ռեկորդը պատկանում է «Ռեալին», որը 2013թ. «Տոտենհեմից» 100 մլն եվրոյով ձեռք բերեց Գարեթ Բեյլին: