Ռոնալդուն մտադիր չէ 14,7 մլն եվրո վճարել Իսպանիայի հարկային մարմիններին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն մեղավոր չի համարում և մտադիր չէ 14,7 մլն եվրոյի չափով հարկային պարտավորությունները կատարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն կարող է վճարել պահանջվող գումարը Իսպանիայի հարկային մարմիններին՝ դատական հետապնդումից խուսափելու համար:
Հուլիսի 31-ին տեղի կունենա պորտուգալացու գործով դատական նիստը, որին վերջինս ներկա է լինելու: Ռոնալդուն երկու փաստաբան է վարձել, որոնք կպաշտպանեն նրա շահերը դատարանում:
Ակնկալվում է, որ այս մեղադրանքի պատճառով Ռոնալդուն կարող է այս ամռանը լքել «Ռեալը»:


