50012 դիտում
09:13 10-05-2018
Մայրը պնդում է՝ հայրն առևանգել է իր 2 անչափահաս երեխաներին, իսկ իրավապահ մարմինները չեն կատարում դատարանի վճիռը, որպեսզի երեխաներին վերադարձնեն մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքի բնակիչ, ազգությամբ ռուս Նիկոլ Պարազյանը հանդիսանում է 6-ամյա Նարեկ Պարազյանի և 3-ամյա Աշոտ Պարազյանի մայրը: Կինը Հովհաննես Պարազյանի հետ ամուսնացել է 2014 թվականին, ունեցել են 2 երեխա՝ Նարեկին և Աշոտին: Ինչ-ինչ պատճառներով նրանց համատեղ կյանքը չի ստացվել և 2017 թվականին Նիկոլը բաժանվել է ամուսնուց և երեխաների հետ վերադարձել է Երևան՝ մշտական բնակության:
2018 թվականի ապրիլի 6-ին տատիկը երեխաների հետ դուրս է եկել՝ Հյուսիսային պողոտայում զբոսնելու: Այդ ժամանակ Հովհաննեսն առանց կնոջ՝ Նիկոլի իմացության, վերցրել է երեխաներին և մոր բազմաթիվ խնդրանքների և պահանջների արդյուքում հաջորդ օրը վերադարձրել է միայն 3-ամյա Աշոտին:
Օրեր առաջ՝ մայիսի 5-ին, կրկին Հյուսիսային պողոտայից բռնի ուժով հայրը վերցրել է 3-ամյա Աշոտին և վազելով փախել, որի ժամանակ երեխան ընկել, հարված է ստացել գլխի հատվածում, սակայն նա վերցրել է երեխային և հեռացել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ն. Պարազյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը անդրադարձավ գործի նյութերին, մանրամասն ներկայացրեց եղելությունը և իր դժգոհությունը հայտնեց ոստիկանությունից ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից՝ ասելով. «Երեխաներին առևանգելու գործերով կան դատարանի որոշումներ, որ երեխաները պետք է վերադարձվեն մորը, սակայն որոշումները փաստացի չեն կատարվում: Ոստիկանությունը ասում է, որ դա ԴԱՀԿ-ի գործն է, ԴԱՀԿ-ն ասում է, որ ոստիկանությոն գործն է: Հետախուզում չեն իրականացնում, այն դեպքում, երբ ունեն որոշակի տվյալներ՝ երեխաների գտնվելու վայրերի մասին: Նրանց համար երեխաներին հայտնաբերելը ժամերի խնդիր է, սակայն չեն ուզում գործել: Իմ կարծիքով, ոստիկանությունը ու ԴԱՀԿ-ն եկել են համաձայնության, դրա համար չեն ուզում կատարել իրենց պարտականությունները: Այժմ 6-ամյա Նարեկը գտնվում է Ռուսաստանում, հայրը թողել է այնտեղ, իսկ ինքը Հայաստանում է: Ոստիկանության և ԴԱՀԿ-ի անգործության փաստով ես դիմում եմ գրել Հատուկ քննչական ծառայություն»:
Երեխաների մայրը նույնպես ներկայացրեց նախկին ամուսնու բռնի գործողությունները և խնդրեց, որ գործին հետամուտ լինեն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները և երեխաներին վերադարձնեն իրեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է նեկայացնելու հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
15:53 13-03-2023
ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան