ԵԽ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի կատարվի Հաագայի դատարանի վճիռը. Մինասյան
Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացրած վճիռները կյանքի կոչելու գործիքակազմը քաղաքական է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ի տարբերություն ներպետական դատարանների, երբ կա դատարանի վճիռ, որի կատարման համար ուղարկում է Հարկադիր կատարման ծառայություն և կա պետական մարմին, որը ստիպում է այս կամ այն այդ վճիռը կատարել, նման միջազգային ատյանների կողմից կայացրած վճիռների ստիպողական գործիքակազմը քաղաքական է։ Եվ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդն, արդեն իր քաղաքական գործիքակազմն է կիրառում, ճնշում է, որպեսզի կողմը կատարի այն պատրավորությունները, որոնք դրվել են իր վրա»,- նշեց Մինասյանը։