Ռուսաստանում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում երեկ՝[url=https://shamshyan.com/hy/article/2018/05/05/1095365/] մայիսի 5-ին անցկացվել են[/url] «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:
Ձերբակալվածների թվում էր նաև Նավալնին, սակայն այսօր՝ մայիսի 6-ին, նա ազատ է արձակվել:
Մայրաքաղաքում ցույցերին մասնակցել է 1500 մարդ, բերման են ենթարկվել 300-ը և այն ընթացել է առանց միջադեպերի՝ շնորհիվ Ռոսգվարդիայի և ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի,- նշել է Մոսկվայի անվտանգության և հակակոռուպցիոն դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը: