211652_close_icon
views-count3880 դիտում article-date 18:12 09-12-2017

Պաղեստինում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ

Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում, Գազայի և Երուսաղեմի հատվածներում անցկացված բողոքի ցույցերի հետեւանքով մոտ 1.100 ցուցարար է տուժել: Հաղորդում է [url=https://ria.ru/world/20171209/1510563444.html]ria.ru-[/url]ն: Նախօրեին պաղեստինցիները կազմակերպել են «ցասման օր»: Պաղեստինցիները բողոքում են Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք: Բանակի հաշվետվության մեջ նշվում է, որ «սահմանային ոստիկանության ուժերը և Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են անկարգությունների վայրերում, սակայն իրավիճակը մնում է վերահսկողության տակ»: Հորդանանի արևմտյան ափին, մասնավորապես, Իսրայելի վերահսկվող տարածքներում Ռամալլահ, Բեթղեհեմ և Տուլքարմ քաղաքներում բախումները շարունակվում են: Ոստիկանությունը հաղորդել է, որ Երուսաղեմի արաբական թաղամասերից մեկում ցրել է բողոքի ցույցը, երբ ցուցարարները փորձել են փակել փողոցը:

Նմանատիպ նյութեր