211652_close_icon
views-count43366 դիտում article-date 12:11 05-05-2018

«Նա մեզ ցար չէ». Ռուսաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են ընթանում

ՌԴ Վլադիվոստոկ, Յուժնո-Սախալինսկ, Խաբարովսկ, Տոմսկ, Բարնաուլ, Իրկուտսկ քաղաքներում այսօր տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Այս պահին ցույցեր են ընթանում Նովոսիբիրսկ քաղաքում, գրում է «Վեդոմոստի» թերթը։ Ցույցերը, որոնք ընթանում են «Նա մեզ ցար չէ» խորագրի ներքո, կազմակերպել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և վերաբերում են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Նշվում է, որ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույցերի անցկացման թույլտվություն չկա։ Այդ առնչությամբ Մոսկվայի շրջանային ավտանգության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Չերնիկովը հայտարարել է, որ ցույցերին միանալու մասին հնչեցվող կոչերը դիտվելու են որպես սադրանք։

Նմանատիպ նյութեր