ԱՄՆ Ջորջիա նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
ԱՄՆ Ջորջիա նահանգում կործանվել է ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 Hercules ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել «Սավաննա-Հիլթոն-Հեդ» միջազգային օդանավակայանի մոտակայքում:
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում 5 մարդ է եղել: Հաստատվել է նրանցից 2-ի մահը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղու կողքին, ուր բժիշկներ և հրշեջներ են ժամանել: