ԱՄԷ֊ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
ԱՄԷ-ում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Օդաչուն և օգնականը զոհվել են։
Ներկայումս պատահարի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։