Կալիֆորնիա նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա զոհ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանի Փոյնթ Մուգ բնակավայրում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ պատահարի հետևանքով զոհվել է կործանիչի օդաչուն: Ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու հայտնաբերվել է օդապարիկ: Ենթադրվում է, որ օդաչուն մինչ ինքնաթիռի վայր ընկնելը դուրս է թռել ինքնաթիռից, սակայն զոհվել է:
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում: