Թունիսում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Թունիսում լիբիական ռազմաբժշկական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Ազգային քաղավիացիայի գրասենյակի ներկայացուցիչը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 1․30֊ին մայրաքաղաքի մոտակայքում՝ Գրոմբալիայի շրջանում։ Վթարի հետևանքով 11 մարդ զոհվել է, որոնց թվում՝ 3 բժիշկ, 2 հիվանդ, անձնակազմի 8 անդամ։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների, կործանվել է Ан-26 մոդելի ինքնաթիռ։ Վթարի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։