Ջրալցում. փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը
Մայիսի 1-ին, ժամը 12:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են ներքևի հարկերի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը: