Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը
Հունվարի 5-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի տներից մեկի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով տունը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը: