211652_close_icon
views-count4015 դիտում article-date 22:02 19-10-2026

Երևանում հերթական անգամ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են կրակոցներ արձակողին, ում «Mercedes»-ով տեղափոխել են ոստիկանություն. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գևորգ Սալմանյանն ու Արսեն Հովհաննիսյանը Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս լսում են կրակոցի ձայներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մեկնում են կրակոցների ձայնի ուղղությամբ, որտեղ նկատում են մի քաղաքացու, ով փորձում է ճողոպրել, սակայն պարեկներին հաջողվում է հետապնդել ու բռնել նրան, ում ձեռքին եղել է նաև ատրճանակի նմանվող առարկա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները նրան խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում են, ով ի դեպ եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, և տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ ճշտվում է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Գ.-ն է, ու անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է «BLOW F06 K» մոդելի մեկնարկային ատրճանակ՝ դատարկ պահեստատոփով։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր