ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
ԵՊՀ նախկին աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի երկրորդ կինը՝ Էմմա Սարգսյանը, 2022 թ. գրանցվել է որպես համալսարանի մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի։
ԵՊՀ մարքեթինգի բաժնի մի շարք աշխատակիցների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանք չեն ճանաչում բաժնի մասնագետ Էմմա Դավթի Սարգսյանին, որը, ըստ համալսարանի պաշտոնական կայքի, բաժնում աշխատել է 2022-2026 թթ.։

Նրան չէին հանդիպել նաև այն աշխատակիցները, որոնք բաժնում աշխատել են ավելի վաղ կամ աշխատանքի են ընդունվել 2022 թ.։ Մինչդեռ նույն բաժնում 2022 թվականից աշխատող՝ ԵՊՀ կայքի խմբագիրներից մեկը, թեև նշեց, որ անձնական շփում չի ունեցել Էմմա Սարգսյանի հետ և նրա հետ կապ չի պահում, պնդեց, որ վերջինս զբաղվել է համալսարանի կայքի նյութերի թարգմանությամբ։
Առկա են աշխատակիցների հետ զրույցների ձայնագրություններն ու նամակագրությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում հեռավար աշխատանքի վերաբերյալ հոդվածն ուժի մեջ է մտել 2023 թ. նոյեմբերի 25-ից։
ԵՊՀ պաշտոնական կայքի տարբեր բաժիններում՝ աշխատակիցներին հասանելի որոնումների արդյունքում, գտնվեցին «emma.sargsyan» մուտքանունով կատարված հինգ անգլերեն թարգմանություններ, որոնք տեղադրվել էին մինչև 2023 թ. կեսերը։ Սակայն միայն կայքի որոնումների հիման վրա հնարավոր չէ փաստել, թե ինչ ծավալի աշխատանք է կատարել նա 2022-2026 թթ.։ Միաժամանակ հարկ է ընդգծել, որ ԵՊՀ մարքեթինգի բաժնում արդեն մի քանի տարի է՝ կայքի նյութերն անգլերեն է թարգմանում մեկ այլ աշխատակից՝ հենց աշխատավայրից, և նրա մուտքանունով կայքում հասանելի են բազմաթիվ թարգմանություններ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ մայիսին ԵՊՀ աշխատակիցներն անցնում էին նույնականացման գործընթաց, քանի որ հունիսի 1-ից պետք է գործեր Face ID համակարգը։ Անձնակազմի կառավարման բաժնում մայիսին փնտրում էին նաև Էմմա Սարգսյանին՝ նույնականացնելու նպատակով։ Սակայն հունիսի 2-ին համալսարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Մերի Զարբաբյանն աշխատակցի հետ զրույցում ասաց, որ Էմմա Սարգսյանը դեռ չի ներկայացել (առկա է զրույցի ձայնագրությունը)։
Վերոնշյալ տեղեկությունները հստակեցնելու համար հարցում էր ուղարկվել ԵՊՀ՝ Էմմա Սարգսյանի կատարած աշխատանքների բնույթի ու ծավալների, ինչպես նաև աշխատանքները բացառապես հեռավար ձևաչափով կազմակերպելու անհրաժեշտության և հիմքերի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով։ Ի պատասխան այս հարցադրումների՝ համալսարանը չի հերքել Էմմա Սարգսյանի՝ հեռավար աշխատելու վերաբերյալ դիտարկումը, սակայն աշխատանքի բնույթի ու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել։ «Էմմա Դավթի Սարգսյանի աշխատանքային գործառույթները սահմանված են եղել նրա զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պարտականություններով և համապատասխան աշխատանքային փաստաթղթերով: Ինչ վերաբերում է կոնկրետ աշխատակցի կողմից կատարված աշխատանքների ծավալներին և անհատական աշխատանքների առաջադրանքներին, ապա դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններին և անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող պահանջները»,— գրված է ԵՊՀ-ից ստացված պատասխանում։
Էմմա Սարգսյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ ստացված տեղեկությունների, նրա կատարած աշխատանքի ծավալի և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ հենց իրենից։ Սակայն Էմմա Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում համալսարանի մարքեթինգի բաժնի անունը հնչեցնելուն պես՝ հեռախոսազանգն անջատվեց, որից հետո նա այլևս չպատասխանեց զանգերին։
Նշենք, որ Էմմա Սարգսյանի պաշտոնը, ըստ ԵՊՀ կայքի, բարձրացել է։ Նա ներկայումս համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս է։ Իսկ ավելի վաղ՝ 2017-2022 թթ., Էմմա Սարգսյանն աշխատել է ԱԺ-ում՝ որպես պատգամավորի օգնական։ Հատկանշական է, որ հայտարարագրերի ռեեստրում հրապարակված տվյալների համաձայն՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է եղել 2019 թ. հունվարից մինչև 2021 թ. օգոստոսը։ Նա պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր է 2021 թ.-ից։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: