Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը
Մարտի 26-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկում ջրաչափը պոկվել է, հնարավոր չէ դադարեցնել ջրի արտահոսքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ լոգարանում վնասվել է ջրաչափին միացող խողովակի փականը և ջրաչափը, ինչի հետևանքով հնարավոր չէ դադարեցնել ջրի արտահոսքը:
Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը: