Փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը
Փետրվարի 12-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի պատերին ճաքեր են առաջացել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի առաջին հարկում՝ պահակասենյակում (մոտ 4 քմ), առկա են ճաքեր:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
***
Փետրվարի 12-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 29 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին) ջրալցվում է 7-րդ հարկի մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը (բնակիչը չի կարողացել ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը):