Չինաստանում դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա․ կա 3 զոհ
Չինաստանի Չանշա քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով 3 զոհ, 1 վիրավոր է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Ըստ ԶԼՄ֊ների տվյալների, հարձակվողը նույնպես մահացել է։
Նախնական տվյալների համաձայն, բախումը տեղի է ունեցել գնորդի ու առևտրի կրպակի տիրոջ միջև ծագած վեճի պատճառով։