211652_close_icon
views-count12435 դիտում article-date 13:28 20-04-2018

ԱՄՆ Ալաբամա նահանգում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում վերջին 42 տարում ամենատարեց բանտարկյալին

ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի իշխանություններն ապրիլի 19-ին մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Լերոյ Մուդիին, որը մեղավոր Է ճանաչվել պայթյունների կազմակերպման մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին հայտնել Է The New York Times թերթը: Դատավճիռն ի կատար Է ածվել նահանգի հարավային մասի Աթմոր քաղաքում գտնվող բանտում՝ մահացու ներարկման միջոցով: Դա եղել Է 2018 թվականին ութերորդ մահապատիժը երկրում: Death Penalty Information Center («Մապապատժի տեղեկատվական կենտրոն») ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Մուդին ամենատարեց բանտարկյալն Էր, որը 1976 թվականից ի վեր մահապատժի Է ենթարկվել ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանը վերականգնեց այս պատժամիջոցը երկրի տարածքի մեծ մասում: Մուդին, իշխանությունների տվյալներով՝ փոստով ուղարկում Էր ռումբեր պարունակող ծանրոցներ: 1989 թվականին սարքերից մեկի գործելուց սպանվել Էր օկրուգային դատավոր, մեկ այլ պայթյունից զոհվել Էր սեւամորթ իրավաբան: Բացի դրանից, Մուդին ուղարկում Էր սպառնալիքներ բովանդակող նամակներ: Նա մինչեւ վերջ ժխտում Էր իր մեղքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր