ԱՄՆ Ալաբամա նահանգում պտտահողմի հետևանքով կա 4 զոհ
ԱՄՆ Ալաբամա նահանգում պտտահողմի հետևանքով կա առնվազն 4 զոհ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են Րեխոբետ քաղաքի շինություններից մեկում՝ Ֆլորիդայի հետ սահմաննին: Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Ռոբերտ Բենթլին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շինության վրա հաստաբուն ծառ է տապալվել, ինչպես նաև էլեկտրասյուներ:
Իշխանությունների տեղեկություններով՝ կան բազմաթիվ վնասված այլ շինություններ: Որոշ շրջաններում գրանցվել են ջրհեղեղներ: