ԱՄՆ-ն պատրաստ է Գուանտանամոյի բանտից ազատ արձակել վերջին ռուս բանտարկյալին
Ամերիկյան իշխանություններն եկել են այն եզրակացության, որ այլևս չարժի Գուանտանամոյի բանտում պահել ռուս Ռավիլ Մինգազովին, հաղորդում է Associated Press-ը:
Ահսպիսով, միջգերատեսչական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի վերջին բանտարկյալ քաղաքացուն Գուանտանամոյից ազատ արձակելու իրավունքը:
Համապատասխան որոշումը հրապարակվել է խորհրդի կայքում:
Մինգազովի փաստաբանների խոսքով՝ իրենք արդեն տեղեկացրելեն այդ մասին Մինգազովին Վաշինգտոնում տեղակայված իրենց գրասենյակից Skype-ի միջոցով:
Փաստաբաններից մեկի՝ Գարի Թոմփսոնը նշել է, որ 48-ամյա Մինգազովին արդեն 14 տարի է, առանց որևէ մեղադրանք առաջադրելու պահում են բանտում: Նրան մեղադրում են Աֆղանստանում թալիբների օգտին կռվելու մեջ: