Հայտնի դարձան ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն խաղացողի թեկնածուները
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է մրցաշրջանի արդյունքներով ԱՊԼ-ի լավագույն խաղացողի թեկնածուներին:
Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են. Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Քևին դե Բրյույնեն, Լերոյ Սանեն և Դավիդ Սիլվան (բոլորն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»):
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում լավագույն խաղացող էր ճանաչվել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն: