211652_close_icon
views-count3065 դիտում article-date 23:15 15-07-2015

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն խաղացողի 10 թեկնածուներին

Այսօր ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնցից էլ կնըտրվի 2014/15 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն խաղացողը: Բնականաբար, ցուցակում գերակշռում են Եվրոպայի երկու ուժեղագույն ակումբների՝ «Յուվենտուսի» (Ջանլուիջի Բուֆոն, Արթուրո Վիդալ, Անդրեա Պիրլո, Պոլ Պոգբա, Կարլոս Տևես) «Բարսելոնայի» (Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Նեյմար) ներկայացուցիչները: Վերջին երկուսն են՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և Էդեն Ազարը («Չելսի»): Հիմանական թեկնածուների տասնյակը կազմել են ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրներիը ներկայացնող լրագրողները: Օգոստոսի 12-ին լավագույն տասնյակից կմնան երեք, որոնցից մեկն էլ օգոստոսի 28-ին կճանաչվի Եվրոպայի լավագույն խաղացող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր