ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուները
Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է ԱՊԼ-ի վերջին խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը:
Ցանկում ընդգրկված են «Լիվերպուլի» երեք ներկայացուցիչներ, ովքեր 30 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեցին չեմպիոնությունը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջորդան Հենդերսոն, Սադիո Մանե (բոլորը «Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դենի Ինգս («Սաութհեմփթոն»), Նիկ Պոուպ («Բարնլի»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):