211652_close_icon
views-count2044 դիտում article-date 19:45 10-04-2018

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 82 կարգապահական տույժեր, այդ թվում՝ - հայտարարվել է նկատողություն` 36, - հայտարարվել է խիստ նկատողություն` 28, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 5, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 6 նյութեր: Դրանցով հարուցվել են 6 քրեական գործեր։ 2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 6 նյութ։ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը. - 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», - 6-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր