211652_close_icon
views-count2208 դիտում article-date 15:26 10-10-2018

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության 2018 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝ - հայտարարվել է «Նկատողություն»` 127, - հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 աշխատակից: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 49 նյութեր: Դրանցից․ 2-ը քննարկման փուլում են, 4-ով քրեական գործ հարուցելը մերժվել է, 43-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից. 32-ը նախաքննության փուլում են, 10-ը կարճվել է, 1-ն ուղարկվել է դատարան, ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործ և ուղարկվել նախաքննական մարմիններ։ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 14 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 13 նյութեր։ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը. - 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», - 13-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր