15771 դիտում
22:32 25-03-2018
Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով գետնին տապալված փայտյա էլեկտրասյուները փոխարինվեցին բետոնե էլեկտրասյուներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 24-ին, ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Տաշիր քաղաքի մերձակա Սարատովկա գյուղում գետնին էին տապալվել բարձրավոլտ էլեկտրասյուներ, ինչի հետևանքով Սարատովկան և հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել էին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 25-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու մարզի մեծ թվով աշխատակիցներ, միաժամանակ տարբեր գյուղերում, կատարել են փայտյա էլեկտրասյուները բետոնե, ավելի ամուր և անվտանգ էլեկտրասյուներով փոխարինելու աշխատանքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+