Այգավանցիներն ասում են. «ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 30 տարի անլուծելի թվացող խնդիրը կարգավորվեց. վերջապես փտած, նեխած, ամեն պահի տապալվող ու մահաբեր էլեկտրասյուները փոխարինվեցին նորով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ն ապրիլի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Այգավան բնակավայրի 200-ից ավելի բնակիչների խնդրանքը փոխանցելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։
Բնակիչները խնդրել էին, որպեսզի ՀԷՑ-ն իրենց գյուղում սովետական տարիներից տեղադրված, սակայն արդեն ամբողջությամբ փտած, կիսաայրված, 10 000 վոլտ էլեկտրական լարերով սնուցվող փայտե-բետոնե հենասյունը փոխարինվի, քանի որ անգամ թեթև քամու ժամանակ ամեն պահի էլեկտրասյունը կարծես թե տապալվի, իսկ լարերի տակով էլ հովիվներին իրենց հոտն ու խոշոր եղջերավոր անասուններին են արածեցնում, երեխաներն էլ իրենց խաղերն են խաղում, այդ թվում՝ ֆուտբոլ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 20-ին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի Արարատի մասնաճյուղի աշխատակիցները մի քանի ժամ շարունակ հսկայական աշխատանքներ կատարելու արդյունքում իրենց հետ բերված նոր, ավելի ամուր բետոնե էլեկտրասյունը տեղադրեցին, իսկ այսօր արդեն փոխվելու են էլեկտրալարերը։
Երեկ այդ գործողությունները անավարտ էին մնացել անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ աշխատանքների ժամանակ սկսել էր անձրևել։
Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանին, Արարատի էլեկտրոցանցի աշխատակիցներին՝ ասելով.
«Ճիշտն ասած՝ 30 տարի է ում ասես չենք դիմել, էլ մարզի ղեկավարությանը, էլ ՀԷՑ-ին, էլ Վեդիի քաղաքապետարանին, սակայն մարզպետարանից ու քաղաքապետարանից ասում էին, որ դա իրենց տիրույթում չէ, դա ՀԷՑ-ի անելիքն է, իսկ ՀԷՑ-ից էլ մի քանի անգամ ժամանել են, նայել, ասել, որ մեր պահանջն արդարացի է, կփոխեն փտած էլեկտրասյունը ու այդքանով 30 տարի ՀԷՑ-ն իր խոսքը չէր կատարել։
Հիմա օրեր առաջ դիմեցինք ՀԷՑ-ի ներկայիս ժամանակավոր կառավարչին, անկեղծ ասած՝ առանց հույսի։ Բայց ողջ համայնքով մնացինք զարմացած, երբ մեր խնդրանքի հաջորդ օրը տեսանք, որ Արարատի ՀԷՑ-ի աշխատողները տեխնիկաներով զինված եկան գյուղ՝ իրենց հետ բերելով նաև 5-6 բետոնե սյուներ։ Ու մի քանի ժամվա ընթացքում մարդիկ փոխեցին ոչ միայն մեր մատնանշած մահաբեր փայտե-բետոնե սյունը, այլ նաև մեր խնդրանքով փոխեցին մի քանի այլ փտած սյուներ ևս։ Հիմա ո՞նց չասես՝ էդ մարդկանց հալալ է, իրոք ժողովրդի մատից փուշ հանող են դարձել։ Մենք 1 վտանգավոր սյունի համար էինք դիմել, իսկ հետո մի քանիսի համար խնդրեցինք, մարդիկ առանց ծանրութեթև անելու գործը գլուխ բերեցին։
Հիմա հանգիստ կարող ենք ասել՝ 30 տարի ահը սրտներումս ենք այս ճանապարհով անցել, գառներ ու անասուններ արածեցրել, երեխաները երբ անցնում էին այդ հատվածով, միշտ վատն էինք մտածում, որ հեսա քամին սյունը կտապալի, լարերը կպոկի, իսկ 10 000 վոլտ լարն ում վրա ընկնի, որ չչորանա։ Էնպես որ ողջ գյուղի անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին ու Արարատի էլեկտրոցանցին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընդհանուր առմամբ բնակիչների խնդրանքով Արարատի էլեկտրոցանցի աշխատակիցները Այգավան գյուղի միայն այդ փողոցից ապամոնտաժել ու հեռացրել են մոտ 5 վտանգավոր, փտած էլեկտրասյուները փոխարենը տեղադրել նոր բետոնե էլեկտրասյուներ։ Այդ ամենին զուգահեռ, նաև կցոններով հարուստ էլեկտրալարերը փոխարինվում են նորով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Այգավան բնակավայրի 200-ից ավելի բնակիչներ խնդրանքով դիմել էին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի նրա միջամտության շնորհիվ իրենց գյուղում 10 հազար վոլտ սնուցող փտած, կիսակողաշրջված, ամեն պահի տապալման վտանգ առաջացնող էլեկտրասյունը փոխարինվեր։
Ապրիլի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասել էին․
«Դեռ անհիշելի ժամանակներից բետոնե այս սյունը իսկական «ֆորդ բոյար» է դարձել մեզ համար։ Ամեն քամու ժամանակ սպասում ենք, թե ուր որ է հեսա այն կտապալվի և հնարավոր է վնասի բնակիչների տները և չի բացառվում, որ երբ տապալվի հնարավոր է սյան մոտ երեխաները խաղալիս լինեն կամ հովիվները ոչխարները ու խոշոր եղջերավոր անասունները արածեցնելիս լինեն։ Քանի անգամ դիմել ենք ՀԵՑ Արարատի մասնաճյուղի նախկին պատասխանատուներին։ Ամեն անգամ եկել նայել են, նույնիսկ զարմանք էին հայտնել, թե ոնցա այդ սյունը միչև այժմ ոտքի վրա ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացել են, իսկ մենք էլ ողջ գյուղով հույսով, հավատով սպասել ենք, որ վերջապես մի բան կլինի։ Հիմա համացանցի միջոցով տեղեկացել ենք, որ ՀԵՑ գործերի ժամանավոր կառավարչի և նրա կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից հսկայական աշխատանքներ է կատարվել ու շարունակվում է կատարվել նման մահաբեր էլեկտրասյուներից ազգաբնակչությանը փրկելու ուղղությամբ։
Դրա համար հավատով դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ օրերի ընթացքում հարցը կլուծվի»։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի