ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին Հյս. Կորեայի հետ բանակցություններում
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջեյմս Քարթերը հայտարարել է, որ կցանկանար օգնել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ սպասվելիք բանակցություններում։
Այդ մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ իր քաղաքական կարիերայի համար ինքը ժամանակին մոտ 20 ժամ բանակցություններ է վարել հյուսիսկորեական պետության ղեկավորների հետ։
«Ես գիտեմ, թե ինչ են ուզում նրանք և ինչի կարիք ունեն։ Նույնիսկ այս շաբաթ ինձ է այցելել Սպիտան Տան ներկայացուցիչը, ով Փհենյանի հետ հարաբերությունների վերաբերյալ վերջին տվյալներն փոխանցել»,-ընդգծել է Քարթերը։