ԱՄՆ-ի նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են Հյս. Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբեի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թեման եղել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ ու միջուկային փորձարկումները և Փհենյանի կողմից Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքները։
Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդես գալ պաշտպանի դերում և պատասխանել ցանկացած սպառնալիքի, որն ուղղված կլինի իր կամ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի դեմ։