Շվեյցարիայի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում միջնորդ դառնալ
Շվեյցարիան կարծիք է հայտնել, որ եկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ժամանակը:Երկրի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փհենյանի հետ բանակցություններում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն արդեն գոյություն ունեն շատ տարիներ, բայց դա ոչինչ չի փոխում: Ես կարծում եմ, որ եկել է երկխոսության ժամանակը»,- ասել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը:
«Առաջիկա շաբաթներին ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ԱՄՆ-ն և Չինաստանը կազդեն իրավիճակի վրա»,- ավելացրել է նախագահը: