211652_close_icon
views-count4423 դիտում article-date 12:09 10-03-2018

Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերել

Մարտի 10-ին, ժամը 01:50-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում «Volkswagen Jetta» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 98 MP 800 պետհամարանիշի (վարորդ՝ 1982 թ. Վ. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 35 CN 328 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1983 թ. Ա. Բ., 4 ուղևոր) արգելափակվել են Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր