211652_close_icon
views-count2249 դիտում article-date 22:36 08-12-2016

Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf 4» մակնիշի 34 CA 049 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Գ. Հ.) ավտոմեքենան (1 ուղևոր): *** Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ին տեղեկություն է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն Անտառուտ-Ամբերդ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Honda CR-V» մակնիշի 35 CP 241 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Ա.) ավտոմեքենան (3 ուղևոր): *** Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի 08 vv 018 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ք.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր