Կայացել է Հայկ Դարբինյանի «Երգեր Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 23-ին, կայացավ երիտասարդ գրող, ՌԴ գրողների միության անդամ Հայկ Դարբինյանի «Երգեր Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը։
Չորս գլխից բաղկացած «Երգեր Ջեյնի մասին» գիրքը պատմում է սիրո մասին, որտեղ ներկայացված են երիտասարդ գրողի պատկերացումները:
Հեղինակի մեկնաբանությամբ, գլխավոր հերոսուհին՝ Ջեյնը, հանդիսանում է սիրո հավաքական կերպար և ստեղծագործությունը լի է սիրային հարաբերությունների ընկալման ներկայացմամբ, սակայն զուրկ չէ էսթեթիկայից և ռոմանտիզմի սկզբունքներից։
Շնորհանդեսին ներկա էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայկի ընկերները, մտերիմներն ու հարազատները: