Դի Կապրիոն պատմել է, թե որտեղ է գտնվում երկրագնդի ամենացուրտ վայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պատմել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենացուրտ վայրը: Նրա խոսքերով, դա Ռուսաստանի Յակուտիայում գտնվող Օյմյակոն բնակավայրն է, որտեղ ջերմաստիճանը գիշերը իջել է մինչև -62 աստիճան:
«Ջերմաչափերը կոտրվում են, երբ ջերմաստիճանը սիբիրյան Օյմյակոն գյուղում ռեկորդային նվազում են ունենում: Այդ բնակավայրը հայտնի է որպես երկրագնդի ամենացուրտ վայրը», գրել է Դի Կապրիոն իր Ինստագրամում:
Նա նշել է, որ շատ ծանր է տանում նման եղանակային պայմանները, որոնք Յակուտիայում սպառնում են կենդանական ողջ աշխարհին:
«Տեղի բնակիչները հայտարարել են, որ վերջին 15 տարում նման ցուցանիշներ չեն եղել: Դա իարական սպառնալիք է հանդիսանում կենդանական աշխարհի, բուսականության, բնահողի փոփոխությունների համար», ասել է Հոլիվուդյան դերասանը: