Էրդողանը պատմել է, թե որտեղ են գտնվում սաուդյան լրագրող Հաշկաջիին սպանողները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Էր-Ռիյադը գիտի լրագրող Ջամալ Հաշկաջիին սպանողների անունները:
Նրա խոսքերով, հանցագործները այն սաուդիտների թվում են, որոնք լրագրողի սպանությունից մեկ օր առաջ Ստամբուլ էին ժամանել և որոնք հետագայում ձերբակալվել էին սաուդյան իշխանությունների կողմից:
«15 հոգի, որոնք Ստամբուլ էին եկել և այժմ գտնվում են սաուդյան իշխանությունների կողմից ձերբակալված 18 անձանց թվում, հստակ գիտեն, թե ով է սպանել Ջամալ Հաշկաջիին և որտեղ է նրա մարմինը: Սաուդյան Արաբիան կարող է դա իմանալ՝ ստիպելով այդ 15 հոգուն խոսել», ասել է Էրդողանը: