211652_close_icon

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավոր. մինչ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Կոտայքի համայնքային ոստիկանները հայտնաբերում են դեպքի վայրը, «Մակարով» ատրճանակն ու ճշտում վիրավորի գտնվելու վայրը

views-count49966 դիտում article-date 11:53 02-02-2025
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր ու տեղեկությունը փոխանցել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն։

Ու մինչ քրեական վարչության ծառայողները կժամանեին դեպքի վայր, համայքների ոստիկանները պարզում են, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։

Համայնքային ոստիկանները մեկնում են հիվանդանոց և տեղում բժիշկները հայտնում են, որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանները պարզում են, որ վնասվածքը նա ստացել է անզգուշաբար կրակելու արդյունքում՝ ատրճանակը փորձարկելիս, իսկ նրա տանը չհրկիզվող պահարանից ներկայացնում է ատրճանակը՝ իր փամփշտատուփով, որի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։

Վերջինս հայտարարել է, որ այն գտել է իրենց շենքի բակից, և վնասվածքը ստացել է ատրճանակը փորձարկելիս, իր անզգուշության հետևանքով ու որևէ մեկին դիտավորյալ վնասելու նպատակ չի ունեցել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր