Գիտնականները պարզել են, թե որն է Երկրագնդի ամենամեռյալ վայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիացի գիտնականները հայտնել են Երկրագնդի ամենաանկենդան վայրի անունը: Նրանք վերլուծել են մոլորակի ֆլորան և ֆաունան և եկել եզրակացության, որ միայն մի տեղ են բացակայում որևէ տեսակի բակտերիաներ:
Ամենաանկենդան վայրը գտնվում է Եթոպիայի Դալոլ հարթավայրում:
Չնայած այդ տարածքում կան ջրավազաններ, նրանց թթվայնության մակարդակը բակտերիաների կյանքի հետ անհամատեղելի է: Այդ ջրերը տաք են և խիստ թթու (pH~0), ինչպես նաև հագեցած են մագնեզիումի մեծ քանակությամբ աղաթթվով:
Նման հեղուկի դեպքում կենդանի բջիջները քայքայվում են: Դրանով է պայմանավորված երկրագնդի ամենամեռյալ վայրի կարգավիճակը:
Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Ecology & Evolution ամսագրում: