211652_close_icon
views-count55860 դիտում article-date 22:08 08-02-2018

54-ամյա կինը, ով ամուսնու մահից հետո միայնակ խնամում է 17-ամյա աղջկան, իր հայտարարությամբ՝ դարձել է գեներալի քրոջ որդու խարդախության զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Մարիցա Այանյանը 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, ոմն Մարատից գնել է Mercedes մակնիշի ավտոմեքենա և տվել ամբողջ գումարը, պայմանավորվելով, որ մոտ ժամանակներում կկատարեն անվանափոխություն: Որոշ ժամանակ շահագործելուց հետո Մ. Այանյանի եղբոր տղայի ընկերը՝ Ջրառատ գյուղի բնակիչ Սերյոժա Գալստյանը, մոտեցել է կնոջը և հայտնել, որ ուզում է գնել այն և, չնայած կնոջ առարկություններին՝ բռնի ուժով վերցրել է բանալիներն ու քշել, հեռացել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում 54-ամյա հուսահատ կինը ասաց, -Ինքն այդ պահին միայնակ չէր, ինձ ասաց որ մեքենան ուզում է գնել, սակայն ես ասացի, որ այն չի վաճառվում, ինձ խաբելով հանեց մեքենայից և քշելով՝ հեռացավ: Դրանից հետո ճշտեցի նրա ինքնությունը, մի քանի անգամ գնացի իրենց գյուղ, իմացա, որ նա հանդիսանում է ուժային կառույցներից մեկի գեներալի քրոջ որդին: Այդ մասին իմանալով, նրա քեռին ասել է, որ ես Սերյոժայի մասին լսել չեմ ուզում: Դիմեցի ծնողներին, մի քանի անգամ նույն պատասխանն էլ նրանք տվեցին, բայց իրենք տեղյակ էին իրենց որդու արարքներից, քանի որ այն իրենց բակում էր կանգնած: Այդպես հասկացա, որ Սերյոժայի ոչ մի բարեկամ չի կարող ինձ օգնել: Միչև այսօր ես այս ու այն կողմ եմ դիմում, սակայն այդպես էլ իմ մեքենան մնում է Սերյոժայի տրամադրության տակ: Որոշ ժամանակ առաջ էլ մեքենայի իրական տերը, ումից մենք մեքենան գնել ենք, ավտովթարից մահացել է և չենք կարողանում անվանափոխություն անել: Հանգուցյալի հարազատները պահանջում են, որ նախ ես վճարեմ այդ մեքենայի կատարած իրավախախտումների ակտերը, որը կազմում է մոտ 230.000 դրամ ու նոր անվանափոխություն անեն: Ես այլևս չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ, որ իմ մեքենան վերջապես ինձ հանձնեն, կամ գոնե այնքան գումար, որքան ես եմ վճարել գնելու ժամանակ: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր