6147 դիտում
11:45 08-02-2017
ՍԱՊԾ-ի մեկնաբանությունը՝ «Սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի ղեկավարը՝ «քեզ իմ համարը տվողի մերը» ասելով սպառնալիքներ ու հայհոյանքներ է տվել կնոջը, ով միայնակ խնամում է անչափահաս աղջկան» հրապարակման վերաբերյալ
Սոցիալական ապահովության պետական ծառայությունն արձագանքել է այս տարվա հունվարի 16-ին [color=#CC0000]SHAMSYAN.com[/color] կայքում «Սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի ղեկավարը «քեզ իմ համարը տվողի մերը» ասելով՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ է տվել կնոջը, ով միայնակ խնամում է անչափահաս աղջկան» հրապարակմանը և ներկայացրել հետևյալ մեկնաբանությունը.
«2017թվականի հունվարի 16-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում հրապարակված նյութում ներկայացված փաստերի պարզաբանման նպատակով Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա ցանկանում ենք պարզաբանել հետևյալը։
Նշված նյութում քաղաքացու ներկայացրած ոչ բոլոր փաստարկներն են համարվել ապացուցված։ Մասնավորապես, Սվետլանա Աբրահամյանին կերակրողին կորցնողի կենսաթոշակ չի նշանակվել, քանի որ նա կենսաթոշակի իրավունք ունենալու ժամանակահատվածում, այսինքն այն ժամանակահատվածում, որ չի աշխատել, չի դիմել սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ նշանակվելու համար: Իսկ աշխատելու ժամանակահատվածում քաղաքացիները չեն կարող ստանալ կերակրողին կորցնելու կենսաթոշակ։
Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների համաձայն, Սվետլանա Աբրահամյանը խնդրո առարկա հանդիսացող ժամանակահատվածում 4 տարբեր աշխատատեղերում է աշխատել։
Օգտվելով առիթից մեկ անգամ ևս կցանկանայինք տեղեկացնել, որ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման հիմքը գրավոր դիմումն է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Գյումրու սոցիալական ապահովության պետական ծառայության պետի նկատմամաբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը, քանի որ առկա են եղել աշխատակիցների կողմից քաղաքացու հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի և տեղեկատվությունը ոչ հանգամանալից ներկայացնելու փաստեր: Իսկ ծառայությունում բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն այսուհետ կրելու են անձնական պատասխանատվություն քաղաքացիների սպասարկման որակի համար։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Shamshyan.com կայքին տեղեակտվության հրապարակման համար և ցանկություն՝ այսուհետ ևս ծառայությանը տեղեկացնել քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի մասին, որոնք անպայման կքննվեն և կարժանանան համապատասխան վերաբերմունքի»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/16/1056157/]հայտնել [/url]էինք, որ Տիկին Սվետան արդեն 11 տարի է՝ միայնակ մայր է: Նախկինում բնակվել է Գյումրիում: Ամուսնու մահից հետո հասանելիք նպաստը պատկան մարմինները վճարել են մինչև երեխայի 8 տարին: Դրանից հետո հայտարարել են, թե կնոջն այլևս նպաստ չի հասնում: 5 տարուց ավելի կնոջը ապօրինի զրկել են հասանելիքից: 2 տարի է՝ Սվետլանան բնակություն հաստատելու համար տեղափոխվել է Արմավիր քաղաք, որտեղից Սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատողները կանոնավոր վճարել են նրան հասանելիք գումարը, սակայն, երբ իմացել են, որ Գյումրիում Սոցիալական ծառայությունը հասանելի գումարը չի տվել, միայնակ կնոջը խորհուրդ են տվել, որ նա նորից դիմի նրանց:
Սվետլանային հաջողվել է գտնվել Սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի հեռախոսահամարը, բայց դա ոչինչ չի փոխել: Չինովնիկը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել անօգնական կնոջ նկատմամբ՝ հայհոյանքներ տալով և ծաղրելով սպառնացել, թե՝ «դու ո՞վ ես, որ ինձ զանգահարում ես»: Արմավիրում տիկին Սվետլանան բնակվում է դստեր հետ վարձակալական հիմունքներով և որպես նպաստ ստանում է 24 հազար դրամ և երեխայի թոշակ՝ 16 հազար դրամ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48477 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը