3484 դիտում
11:59 05-02-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք
Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ նյութեր
2949 դիտում
13:35 14-03-2017
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք
1760 դիտում
11:19 24-07-2019
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում
Այս բաժնից
421 դիտում
09:50 05-05-2024
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել
421 դիտում
09:18 05-05-2024
Մակրոնը կարծում է, որ Եվրոպային Չինաստանը պետք է անվտանգության և կլիմայական խնդիրները լուծելու համար
643 դիտում
23:46 04-05-2024
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է. մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել