2949 դիտում
13:35 14-03-2017
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։
Ինչպես փոխանցում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
11:59 05-02-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք
2889 դիտում
15:54 11-09-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում
7779 դիտում
13:07 07-11-2017
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը