98346 դիտում
13:31 20-01-2018
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3-րդ օրն է, գտնվում են անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 2 տասնյակից ավելի հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդեն 3 օր է, հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով:
Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառները այդպես էլ հայտնի չեն: Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են: Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է:
Տիրող վիճակի նկատմամբ, ըստ վարորդների, պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում, տեղում աշխատող ոստիկաններն էլ արգելափակման մեջ մնացած մարդկանց նկատմամբ կիրառում են բռի և կոշտ վերաբերմունք: Վարորդները հորդորում են պարզել արգելափակման պատճառը և հնարավորինս արագ բացել ճանապարհը»։
Նմանատիպ ահազանգեր ենք ստանում նաև Լարսի հատվածում անօգնական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներից, ովքեր նույնպես արդարացիորեն բողոքում են, որ պատկան մարմինները ոչ մի գործողություններ չեն անում՝ իրենց վերքին դարման լինելու ուղղությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է կատարվածի մասին տեղեկություններ ստանալ ՀՀ Արտաքին գործերի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+