211652_close_icon
views-count96495 դիտում article-date 17:51 11-02-2017

Արտակարգ իրավիճակ՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին. իրենց զինվորների երդմանը շտապող 2 տասնյակից ավելի քաղաքացիներ մնացել են ձնաբքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի Հարուրի ձորի հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի մեջ և չեն կարողանում առաջ շարժվել դեպի Քարվաճառ /Քելբաջար/։ Ձնաբքի մեջ հայտնվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մեկնում էին Քարվաճառի զորամաս, որտեղ տեղի է ունենալու իրենց որդիների՝ նորակոչիկ զինվորների երդմնակալությունը։ Քաղաքացիներն ասում էին նաև. «Շամշյան ջան, գիշերը ժամը 4-ից լռվել ենք էստեղ։ 1 ժամ շուտ գայիր, տեսնեիր՝ էդ սպիտակ Լեքսուսի շոֆեռը ոնց իր ջահել ընկերոջ հետ, ով, պարզվեց, որ Վարդենիսի փրկարարներից է, Լեքսուսով 20-ից ավելի ավտոմեքենաներ տռոսով հանեց ձնաբքից (մատնացույց անելով Lexus մակնիշի 08 VV 707 համարանիշի ավտոմեքենան)»։ Lexus-ի վարորդն ու ուղևորը, ովքեր հրաժարվեցին հարցազրույց տալ, պարզապես ասացին. «Մենք էլ ենք գնում զորամաս ու սիրուն չէր լինի, եթե մենք մեր զինվորի երդմանը լինեինք, իսկ ձնաբքի մեջ հայտնվածները չլինեին»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձնաբքի այդ հատվածում ճանապարհի մաքրման աշխատանքներով պետք է զբաղվեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհաշինարարները, սակայն, չգիտես ինչու, երևի նրանք էլ են մեր հայաստանյան որոշ ճանշինականների անգործությամբ վարակվել ու չեն մտածել, որ գոնե այս ազիզ օրով, երբ ծնողները շտապում են ներկա գտնվել իրենց որդիների՝ արծիվ ու առյուծ նորակոչիկների զինվորական երդմանը, մաքրեին ճանապարհը։ Բարեբախտաբար, ձնաբքի պատճառով վթարներ տեղի չեն ունեցել, իսկ ծնողների մի մասն էլ Քարվաճառ է հասել ուշացումով և ցավ էին ապրում, որ իրենց որդիների զինվորական երդմնակալությանը ներկա չեն եղել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր