57640 դիտում
18:11 18-11-2018
Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ մի քանի օր Վրաստանի տարածքում գտնվում են անտեր ու անօգնական վիճակում. նրանց վերջին հույսն է, որ ամպագոռգոռ հայտարարություններից հետո իրական քայլեր կձեռնարկվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը Վրաստանից նամակ և դրան կից լուսանկարներ է ստացել, որով նամակագիրները իրենց դժգոհությունն են հայտնում, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի քայլ չի ձեռնարկում իրենց օգնության ձեռք մեկնելու համար:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է նամակն ու լուսանկարները:
«Բարև Ձեզ, մենք գտնվում ենք Վրաստանում, Ժինվալի բնակավայրից ոչ հեռու: Այստեղ գտնվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքաղցիներ, որոնք մի քանի օր շարունակ չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսատասնի Դաշնություն և հակառակը:
Կան մարդիկ, որոնք նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից այստեղ են: Հայաստանի քաղաքացիներս կանգնած ենք մեծ խնդրի առջև: Մոտակա սրճարանում գները շատ թանկ են և բոլորի մոտ գրեթե գումար չի մնացել, ինչպես նաև վառելիք՝ ավտոմեքենաները տաքացնելու համար:
Վրացական կողմից դաշտային խոհանոցի կազմակերպման (նույնիսկ վճարովի) ոչ մի փորձ չի ձեռնարկվում: Հայկական դեսպանությունը զանգերին չի պատասխանում: Միգուցե հայկական կողմի պատասխանատուները ՀՀ քաղաքացիների այս իրավիճակից տեղյակ չեն:
Գուցե այս նամակին և լուսանկարներին ծանոթանալուց Հայաստանի իշխանությունները մտածեն մեզ օգնելու և այս ծայրահեղ իրավիճակից դուրս բերելու մասին, ոչ թե շարունակեն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե Հայաստանի քաղաքացին սահմանից դուրս պաշտպանված են»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22247 դիտում
14:12 11-11-2022
ՇՏԱՊ․ 20 օր է՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում հայտնվել են անօգնական վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
778 դիտում
10:40 01-04-2024
Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան