34665 դիտում
12:35 19-02-2019
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. ձնաբքի մեջ հայտնված 3 տասնյակից ավելի քաղաքացիներ «քաղցր խոսքերով էին հիշում» կապի նախարարությանն ու տեղի ճանշինին. փոխարենը շնորհակալություն էին հայտնում փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Երեկ 4-5 ժամից ավելի 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի ու ձյան պատճառով մնացել էին «բորդուրին»։ Մեզ միայն օգնության են հասել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի և Ապարանի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Բազմաթիվ ահազանգեր ենք տվել տեղի ճանշինին, որի պատասխանատուն Հովհաննես Մարտիրոսյանն է, սակայն հանդիպեցինք քար անտարբերության։ Լրիվ բարձիթողի վիճակ։ Կային ուղևորներ, որոնց ավտոմեքենաներում նաև մեծահասակներ ու երեխաներ էին և նրանց բոլորին օգնություն էին ցուցաբերում փրկարարները։ Մեծ թվով ավտոմեքենաներ էլ փրկարարները մեծ դժվարությամբ դուրս էին բերում ձնաբքից։ Լրիվ քաոսային իրավիճակ էր ու դրա մեղավորը կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ընկերության և տեղի ճանշինի պատասխանատուներն են , ովքեր, թողնես, ամպագոռգոռ հայտարարություններ կանեն, թե իրավիճակ է փոխվել ու իրենք մտածում են վարորդների ու բնակչի մասին։ Երեկ մենք զգացինք, որ մեզ միայն օպերատիվորեն օգնության ձեռք մեկնեցին փրկարարները»։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1987 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)