1833 դիտում
12:10 17-01-2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:
Օրակարգում ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նախատեսվող փոփոխությունները:
Նախագծի ընդունմամբ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ոստիկանության ծառայողը գործընթացը պետք է իրականացնի բացառապես ծառայողական սարքավորումներով:
Ինչպես նշել է Վարդան Եղիազարյանը, սահմանվել են պարտադիր նախազգուշացման եղանակները նաեւ տեսանյութերը, լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները: Շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Նիստում հիմնական զեկուցողը փաստել է, որ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օր, որից հետո դրանք կոչնչացվեն:
Նմանատիպ նյութեր
948 դիտում
11:22 23-11-2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ
887 դիտում
18:42 13-12-2021
Հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Այս բաժնից
376 դիտում
16:30 15-05-2024
Քաղաքացիները շարժվում են դեպի Ազատության հրապարակ. Այստեղ է Բագրատ Սրբազանը