432726 դիտում
16:14 09-01-2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմին. այն կապված է «Ճվճըվ Արոյի» անուղղելի, 26-ամյա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ:
Ս. Վարդանյանի մարմնից վերցվել է նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։
Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններ տարածվեցին, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած «ոսկե երիտասարդներին»։
Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ է տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ «Ճվճըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջազգային օրենքներով և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով (ՃԵԿ 28-րդ կետ) և Ճանապարհային Ոստիկանության, և Ոստիկանության, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին առավելություն է տրվում, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, և անկախ դրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։
Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի նման դեպքերում թե օպերատիվ ծառայությունները, թե վարորդները կարմի լույսի տակով մտնելու ժամանակ զգոնություն ցուցաբերեն։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/08/1086300/]հայտնել էինք[/url], որ երեկ՝ կեսօրին, Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+