178056 դիտում
20:21 11-01-2018
«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակների անպատժելիության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն դատավորները. Ոստիկանության ու քննչական բաժնի բազմաթիվ միջնորդություններ դատարաններն անտեսել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների կողմից կատարված բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տարիներ շարունակ անդրադարձել է նշված անձանց «քաջագործություններին», որոնց դեռ այն ժամանակ չէին փորձում անդրադառնալ անգամ այսօր Ոստիկանության, քննչական կոմիտեին մեղադրող որոշ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե Ոստիկանությունը, թե քննչական բաժինները նախապատրաստել են նյութեր և 2 եղբայրների խափանման միջոց ընտրելու հարցով բազմիցս դիմել են խախտում կատարած վարչական շրջանների դատարաններ, սակայն «մեծն» դատավորները եղբայրների նկատմամբ ցուցաբարել են հոգատարություն՝ նրանց նկատմամբ կիրառելով ոչ թե կալանավորումը, ինչը պահանջել է քննչական բաժինը, այլ կամ դատարանի դահլիճից ազատ են արձակել, կամ խափանման միջոց են ընտրել գրավը, մինչդեռ, եթե դատավորները բավարարեին Ոստիկանության ու քննչական մարմնի միջնորդությունները, իսկ նրանք միջներդել են խափանման միջոց կալանք, ապա այսօր գուցե մարդկային զոհեր չունենայինք։ Իսկ որոշ փաստաբաններ էլ իրենց կուրծքը պատռելով չէին պաշտպանի ճիվաղներին, մասնավորապես, Սարգիս Վարդանյանին՝ մատնանշելով, եթե փորձագետի պատասխանը չկա, ինչո՞ւ են նրան կալանավորում։
Ի դեպ, մեղադրում են նաև Ճանապարհային Ոստիկանությանը, թե իբրև այդ անուղղելի ճիվաղների ավտոմեքենաները տուգանային հրապարակ չի տարվել, և նրանք իրենց համարել են արտոնյալ։
Բազմաթիվ անգամ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն անդրադարձել է այս անուղղելի զավակների և նրանց հոր՝ Արայիկ Վարդանյանի կողմից կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին, ինչի համար էլ ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից նրանց տրանսպորտային միջոցները օրերով, երբեմն էլ շաբաթներով հայտնվել են տուգանային հրապարակներում։
[color=#EF2929]Ի դեպ, այս օրերին որոշ դատարկագլուխ վելուծաբաններ փորձեցին մեղադրել ճանապարհային ոստիկանին, որ նա անցել է կարմիր լույսի տակով, ինչի համար ֆոտոլրագրողը ներկայացնում է.
«Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն, կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Վերոգրյալն է հանդիսանում օրենսդրության պահանջը, հետևապես ցանկացած երթևեկության մասնակից, առավել ևս վարորդ, պարտավոր է կանխատեսել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցին (շտապ օգնության, հրշեջ, ոստիկանության, փրկարար ծառայության և այլն) զիջելու անհրաժեշտության առաջացման հավանականությունը:
Բացի այդ, ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:
Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:
Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ (թեև Աբովյան փողոցում 60կմ/ժ արագությունն արդենիսկ շատ է): Դատելով տեսանյութում պատկերվածից ակնհայտ է, որ վարորդը Երևան քաղաքի Աբովյան փոցոցում առնվազն կրկնակի գերազանցել է սահմանված առավելագույն արագությունը: Նման արագությամբ երթևեկելիս անհնար է կառավարել ավտոմեքենան և անհրաժեշտության դեպքում կանգ առնել: Եթե ՃՈ պարեկային ավտոմեքենայի փոխարեն երթևեկելի մասում հայտվեին հետիոտներ կամ այլ մեքենաներ, ապա նմանատիպ սարսափելի հետևանքներից ոչ ոք չէր խուսափի: Տեղեկություններ կան, որ այդ ճիվաղը դեռևս 2014 թվականին մի քանի անգամ հարբած վիճակում վարելու և այդ վիճակում վթար առաջացնելու համար զրկվել է վարորդական իրավունքից և առ այսօր նոր վարորդական վկայական չի տրամադրվել նրան»։[/color]
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Հայաստանի քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը.
[color=#EF2929]«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։
Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերով քննիչների ձեռնարկած քայլերը։
ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվել և որպես ինքնուրույն, անկախ քննչական մարմին սկսել է գործել 2014 թվականի հոկտեմբերից և իր վարույթում քննվող քրեական գործերով հետամուտ է եղել և լինում իր լիազորությունների շրջանակներում ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումը։
Ի պատասխան բազմաթիվ լրագրողների կողմից ստացված հարցումների և կարևորելով քաղաքացիների՝ ստուգված և ճիշտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ կից ներկայացնում ենք որոշ փաստական տվյալներ՝ 2017 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին գրանցված միջադեպերի առթիվ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերի քննության ընթացքի մասին։
Այսպես՝ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործը։ Քննիչն անմիջապես քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Երիտասարդը ճանաչվել է տուժող, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքին ականատես հնարավոր վկաներին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։
2017 թվականի դեկտեմբերին ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Ըստ քրեական գործի տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչև ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ երիտասարդներ Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ միջանցքում բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։
Արաբկիրի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաև Սերժ Վարդանյանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հարցաքննության ներկայանալու համար Սերժ Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել, սակայն վերջինս չի ներկայացել, չեն կատարվել նաև նրան բերման ենթարկելու մասին որոշումները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ խուլիգանության դրվագով Ս.Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել դեկտեմբերի 21-ին՝ որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, ապա 2 անգամ՝ դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին, որոշումներ են կայացվել նրան բերման ենթարկելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն նա վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և 2017 թվականի դեկտեմբերի 27-ից քրեական գործով նախաքննությունը շարունակվել է Երևանի քննչական վարչության վարույթում։
Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ երկու դեպքում էլ նախաքննական մարմինը ոստիկանության ստորաբաժանումներից գրավոր պատասխան է ստացել առ այն, որ Սերժ Վարդանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի բերման ենթարկելու որոշման պատասխանը Երևան քաղաքի քննչական վարչությունն ստացել է 2018 թվականի հունվարի 8-ին, որով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետը հայտնել է, որ Ս.Վարդանյանին բերման ենթարկելու նպատակով այցելություններ են կատարվել նրա բնակության և հաշվառման հասցեները, սակայն նա բացակայել է, և նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Ոստիկանության պատասխանն ստանալուց հետո նույն օրը՝ 2018 թվականի հունվարի 8-ին, քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու համար: Դատարանը հունվարի 9-ին միջնորդությունը բավարարել է, հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։ Յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին, և պարտավոր է գործել դրանց շրջանակներում»։[/color]
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/08/1086239/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր: Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:
BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել էր ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Գեղամ Գալստյանը:
Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնլ էր, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել էին մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել էր հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» անուղղելի ճիվաղ, «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:
[b]Դատարան տեղափոխված «Սաքուլիկ» մականվամբ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0939529001515689048745625.jpg[/img]
[b]Քրեական պատմություններով հարուստ, 25-ամյա Սերժ Վարդանյանն է՝ «Սերժուլիկը»
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0959864001515689275515186.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)